Լևոն Արոնյանը ՖՒԴԵ-ի դասակարգման աղյուսակում 6-րդ տեղում է
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման աղյուսակը փետրվարի 1-ի դրությամբ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, ինչպես հունվարին, զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Նա ունի 2773 միավոր:
Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2862): Երկրորդը ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է (2842), երրորդը՝ չինացի Դին Լիժենը (2805):
Դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակում տեղ են զբաղեցրել նաև Հայաստանի 3 շախմատիստ: Գաբրիել Սարգսյանը մնացել է նույն, 44-րդ տեղում (2689), իսկ Հրանտ Մելքումյանը մեկ հորիզոնականով նահանջել է և այժմ 77-րդն է (2663): Աղյուսակի 91-րդ հորիզոնականը զբաղեցնում է Կարեն Հ.Գրիգորյանը (2654):
Կանանց դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը: Հայաստանի առաջատար շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը վաստակել են 2399-ական միավոր և բաժանում են 63-64-րդ տեղերը: