Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+smilov
A A
Սպորտ

Ռուսաստանցի ֆուտբոլիստը տեղափոխվում է Իսպանիա՝ ցածր աշխատավարձով

Ռուսաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Ֆյոդոր Սմոլովը համաձայնել է հանդես գալ իսպանական «Սելթա» թիմում ավելի ցածր աշխատավարձով:

Ինչպես հայտնում են իսպանական լրատվամիջոցները, 30-ամյա ֆուտբոլիստը Ռուսաստանում ստանալիս է եղել 3 մլն եվրո աշխատավարձ, իսկ ահա նոր ակումբում 30 տոկոսով քիչ կվաստակի:

Նշենք, որ «Սելթան» Ֆյոդոր Սմոլովին վարձակալել է մինչև 2019-20թթ մրցաշրջանի ավարտը: Դրա համար իսպանական ակումբը «Լոկոմոտիվին» կվճարի 500 հազար եվրո փոխհատուցում:

Ռուսաստանցի հարձակվողը երկրորդ անգամ կխաղա եվրոպական թիմում: 2010-11թթ նա հանդես է եկել Նիդերլանդների «Ֆեյենորդում», սակայն 11 հանդիպում անցկացնելուց հետո վերադարձել էր Ռուսաստան: