A
A
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը հայտնի է
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն այսօր հրապարակել է Եվրոպայի առաջնություն մեկնող թիմի կազմը։
Փետրվարի 10-16-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալիք ըմբշամարտի եվրոպական ստուգատեսում Հայաստանից հանդես կգան 10 ըմբիշներ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Ռուբեն Ղարիբյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիդ Օվասապյանը (130 կգ)։