Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Իմ քայլը»-ը հանդիպում է անցկացնում ոստիկանապետի պաշտոնակատարի հետ (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպում է անցկացնում ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։

Հանդիպմանը մասնակցելու համար ժամանել են Ազգային ժողովի  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Շիրակ Թորոսյանը և այլք։
 
Լիլիթ Մակունցը լրագրողներին ասաց, որ քննարկվելու են Ոստիկանությանն առնչվող բարեփոխումները հարցերը։ 
 
Հանդիպման մեկնարկից առաջ Արման Սարգսյանը նշեց՝  «Ինչ հարց որ տան, դա էլ կքննարկենք»։
 
Նա խոստացավ դուրս գալուց հետո պատասխանել լրագրողների հարցերին։
 
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյաննն այս հանդիպումն «ուղղակի հանդիպում» որակեց։
 
«Պաշտպանության հանձնաժողովը այս պահին մտահոգվելու հարցեր չունի։ Եթե մենք մտահոգվելու հարցեր ունենանք, հանձնաժողովում կքննարկենք», - նշեց Քոչարյանը։