A
A
Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը շարունակվում է
Աջակցիր «Ա1+»-ինԺնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անց է կացվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:
Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվել է դեռեւս երեկ, նախօրեին այն գրեթե 7 ժամ տեւել է, իսկ այսօր շարունակվում է։