«Գործ ունենք Սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»․ փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինՍահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը նախօրեին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման մեջ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ռեպորտաժը խախտում է անմեղության կանխավարկածը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքի իր էջում կիսվել է այդ ռեպորտաժով՝ նշելով․
«Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որեւէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»։
Վարչապետի գրառման վերաբերյալ գրառում է արել Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ նշելով․
«Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։
Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։
Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»։