Բացել լրահոսը Փակել լրահոսը
1580311184,4775
A A
Պաշտոնական

Ոստիկանության շտաբի պետն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ խորհրդատուներին (տեսանյութ)

Հունվարի 29-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության խորհրդատուներ Անետ Էրդմանին և Ալեքսանդր Սեկուլիչին։

Արմեն Ղուկասյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ արդյունավետ համագործակցություն կա ոստիկանության և ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակի միջև և աշխատանքի պատրաստակամություն հայտնեց։ Անետ Էրդմանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես կարևորեց սերտ համագործակցությունը և ներկայացրեց իրենց առաքելության մանրամասները։

Գրասենյակի հավաքների ազատության վերաբերյալ գործունեության մասին Արմեն Ղուկասյանը որոշ հարցեր ուղղեց և կայացավ քննարկում։ Թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց նաև ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանը։ Հանդիպմանը քննարկվեցին համագործակցությանն ու գրասենյակի գործունեությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։