Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵԽԽՎ
A A
Քաղաքականություն

ԶԼՄ-ների ազատությունը Ադրբեջանում «հատուկ տագնապ է առաջացնում»․ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել

ԵԽԽՎ-ն նախօրեին ընդունել է «Եվրոպայում  մեդիա ազատության  սպառնալիքների ու լրագրողների անվտանգության» մասին բանաձև, որի հեղինակն է բրիտանացի պատգամավոր Ջորջ Ֆուլկեսը։

Բանաձևում նշվում է, որ ԶԼՄ-ների ազատության եւ լրագրողների անվտանգության սպառնալիքներն այնքան մեծաթիվ, կրկնվող եւ լուրջ են դարձել, որ դրանք սպառնում են ոչ միայն պատշաճ տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքին, այլեւ ժողովրդավարական հասարակությունների կայունությանն ու անխափան գործունեությանը։
 
Եվրոպայի խորհրդի լրագրության պաշտպանության եւ լրագրողների անվտանգության աջակցության պլատֆորմի հրապարակած տեղեկատվության համաձայն ՝ 2015-ից մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 26 լրագրող, այդ թվում ՝ 22 անպատժելիության դեպք, եւ 109 լրագրող ներկայումս կալանքի տակ են գտնվում, մինչդեռ 39 երկրներում գրանցվել են մամուլի ազատության 638 լուրջ խախտումներ։
 
Փաստաթղթում կոչ է արվել Եվրոպայի խորհրդի մարմիններին, այդ թվում ՝ Վեհաժողովին, շարունակել հանդես գալ եվրոպական բոլոր երկրներում եւ դրանց սահմաններից դուրս՝ լրագրողների եւ ԶԼՄ-ների այլ մասնակիցների համար անվտանգ միջավայր ստեղծելու օգտին եւ օգտագործել իրենց ազդեցության բոլոր լծակները, «որպեսզի անդամ պետություններին դրդեն արագ եւ արդյունավետ կերպով վերացնել լրատվամիջոցների ազատության ցանկացած սպառնալիք» ՝ կոչ անելով աջակցել այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ բարեփոխումներին:
 
Ընդունելով բանաձեւի նախագիծը, խորհրդարանականները կոչ են արել անդամ պետություններին ստեղծել բարենպաստ միջավայր ԶԼՄ-ների համար եւ վերանայել իրենց օրենսդրությունը։ Այդ նպատակով, ձգտելով կանխել տարբեր օրենքների կամ դրույթների ցանկացած չարաշահում, որոնք կարող են ազդել ԶԼՄ-ների ազատության վրա: Նրանք դատապարտել են լրագրողների վրա քաղաքական գործիչների եւ իշխանության ներկայացուցիչների ագրեսիվ վարքի եւ բանավոր «հարձակումների աճը եւ կոչ արել բոլոր քաղաքական առաջնորդներին՝ պայքարել այդ երեւույթների դեմ»:
 
Չնայած երկրների մեծ մասում այդ խնդիրները տարբեր համամասնություններով են նկատվում, փաստաթղթում նշվել է, որ ԶԼՄ-ների ազատության եւ լրագրողների անվտանգության առումով որոշ անդամ պետություններում, ինչպիսիք են Ադրբեջանը, Հունգարիան, Մալթան, Ռուսաստանի Դաշնությունը եւ Թուրքիան՝ իրավիճակը «հատուկ տագնապ է առաջացնում»: