Բացել լրահոսը Փակել լրահոսը
83056906_1108455806172311_2494624272325017600_n
A A
Քաղաքականություն

Տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբևէ ոչ մեկը ոչ մի խոսակցություն չի ունեցել․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի այն մասին, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի «գիտությամբ և համաձայնությամբ», ինչի մասին պատգամավոր լինելու ժամանակ ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած նրա ասուլիսին, լրագրողի հարցին ի պատասխան, թե նա մինչև հիմա կարծո՞ւմ է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի «գիտությամբ և համաձայնությամբ», Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն ինչ որ ասել է 2016թ․-ին, դա մինչև հիմա իր ֆեյսբուքյան էջում կա։

«Ավելին ասեմ՝ մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել Ռուսաստանի մեր գործընկերների հետ։ Ես շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել ենք մանրամասն, վերլուծել ենք և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»,- ասել էր վարչապետը։

«Ես կարող եմ փարատել բոլոր մտահոգությունները, եթե խոսում եք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, ապա այստեղ չի կարող լինել որևէ այլ դավադրություն, քան թուրք- ադրբեջանական դավադրություն է։ Վերջակետ դրեք սրան»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Հարցին, թե ապրիլյան քառօրյա պատերազմում մութ, չբացահայտված հանգամանքեր կան, Սեյրան Օհանյանն ասաց՝ ոչ։ Սեյրան Օհանյանից նաև հետաքրքրվեցին, թե վարչապետը Կապանում տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ, Ձեզ որպես Պաշտպանության նախկին նախարարի՝ նման փաստաթուղթ կամ մտադրություն հայտնի եղե՞լ է Սերժ Սարգսյանի կողմից։

«Նախկինում ես արտահայտվել եմ, որ եթե Արցախի հետ մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պետք է պայքարենք։ Եվ այսօր այդ զիջումների խնդիրը բանակցությունների առարկա չէ։ Եթե խոսքը այդ փաստաթղթերի մասին է, ապա դրանք միայն ու միայն եղել են ինչ-որ մի փաստաթղթի շուրջ բանակցելու համար, իսկ տարածքների հանձնման վերաբերյալ ինձ հետ երբևէ ոչ մեկը ոչ մի խոսակցություն չի ունեցել»,- ասաց Սեյրան Օհանյանը։