Բացել լրահոսը Փակել լրահոսը
83898450_174534257160108_5855625774186364928_n
A A
Քաղաքականություն

«266 հազար մարդ Հայաստանում ստրուկ է»․ Գուրգեն Եղիազարյան

Սպանդանոցները փակելու համար պետք է հարցնեն գյուղացիների կարծիքը, պետք է ուսումնասիրվեն այս տարածքում առկա խնդիրները, կարծում է ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։

Նրա կարծիքով՝ ինչպես այլ երկրներում, Հայաստանում ևս անասնատերը պետք է հետևի մսի մորթին։

Նրա կարծիքով՝ Հայաստանում այդ խնդրի լուծման համար պետք է առնվազն մեկ տարի․

«Առանց ուսումնասիրելու ասեցին՝ սպանդանոց եք տանելու։ Սպանդանոցները 22-ն էին, բայց հետո պարզվեց, որ նրանցից վեցը չի աշխատում, այսինքն՝ մնաց 16 սպանդանոց։ Հետո ասեցին՝ 15 հատ էլ երեք օրում կկառուցեն։ Կառուցեք, նոր ասեք, եթե գյուղացին չի մորթում անասունին, ինքը միս է կորցնում։ Պարզվեց՝ պետք է 50 կմ հասցնեն Էջմիածին, որ տավարին բերում են, նա իրեն խփում է, և միսը փչանում է։ Եթե փչանա, սպանդանոցը չի ընդունի, և գյուղացին միս կկորցնի։ Տավարին երբ որ բերում են, նա իրեն խփում է, և միսը փչանում է, եթե փչանա, սպանդանոցը չի ընդունի, և գյուղացին միս կկորցնի։ Հիմա եթե պարզվի, որ երկրորդ սորտի է, գումար չի ստանալու»։

Գուրգեն Եղազարյանի խոսքով՝ ունենք 266 հազար անասնապահ։

«266 հազար մարդ Հայաստանում ստրուկ է։ Ես միայն այդպես կարող եմ բնութագրել այսօրվա անասնապահներին, ստրուկը այդ չարչարանքը չի տեսել, ինչ այդ մարդիկ»,- ասաց նա։