Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport judo
A A
Սպորտ

Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը վնասվածք է ստացել

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի փետրվարի 7-8-ին Փարիզում կայանալիք վարկանիշային մրցաշարին։ Այդ մասին հայտնել է հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը։

«Ափսոսում եմ, որ Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել այդ մրցաշարին։ Դեռ պարզ չէ, թե երբ կապաքինվի նրա ձեռքի վնասվածքը: Կարևորն այն է, որ Ֆերդինանդը լիովին առողջանա ու դրանից հետո մտնի տատամի, որ չկրկնվի վնասվածքը», - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին հայտնել է գլխավոր մարզիչը։

Հովհաննես Դավթյանը հույս է հայտնել, որ հավաքականի անդամը շուտ կապաքինվի և կկարողանա հանդես գալ փետրվարի 21–ին Դյուսելդորֆում կայանալիք կարևոր մրցաշարին:

Հիշեցնենք, որ Ֆերդինանդ Կարապետյանը Թել Ավիվում օրերս կայացած ձյուդոյի «Գրան պրի» մրցաշարում հասել էր եզրափակիչ, սակայն վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցամարտը և արժանացել արծաթե մեդալի։