Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գրիչը սիմվոլիկ էր․ Լիլիթ Մակունցը՝ վարչապետի գրառման մասին (տեսանյութ)

 «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանական ճեպազրույցներին չցանկացավ մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված գրիչի դեպքը, որն, ըստ վարչապետի, իրեն նվիրել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, և նա գրիչը ընդունում է որպես քծնանք։

 «Ա1+»-ի հարցին, թե արդյոք «Իմ քայլը» խմբակցությունը համարո՞ւմ է, որ գրիչ նվիրելը Հրայր Թովմասյանի կողմից քծնանք է, Լիլիթ Մակունցը հստակեցրեց․

«Բոլոր հարցերի առնչությամբ հնչել են մենկաբանություններ, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ Արձանագրել ենք, որ տվյալ պարագայում գրիչն ընդամենը սիմվոլիկ էր»։