Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0076 (1)
A A
Հասարակություն

1994 թվականի մայիսի 12-ի զինադադարից հետո մենք ահագին առաջ ենք գնացել․ Աստվածատուր Պետրոսյան (տեսանյութ)

«Ինչու Հունվարի 28-ին արժևորեցին այդ օրը։ Որովհետև առաջին անգամ այս օրը, դեռևս ստեղծված բանակից Հատուկ գնդի՝ իր վաշտերով, ևս երկու գնդի՝ մեկը Երրորդ գունդ, մեկը՝ Երկրորդ գունդ, և առաջին Դեսանտագրոհային գնդի հրամանները եղան, և ստեղծվեցին առաջին բանակային ստորաբաժանումները»,- Բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուրում «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Արծիվ» մահապարտների միության ղեկավար, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտիկ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։

Ռազմական գործիչն ասաց, որ 2016 թվականին Ապրիլյան պատերազմի օրերին նույնպես Մահապարտների գումարտակը համալրված է եղել կամավորներով։ Այդ օրերին, Պետրոսյանի խոսքերով, իրենց հաջողվել է նաև 3 դիրք հակառակորդից վերցնել։

«Հիմա մերն է․ երկուսը՝ Չայլուում, մեկը՝ Մարտունիում»,- նշեց նա։ Պատերազմի վտանգի մասով՝ Պետրոսյանն ասաց, որ վտանգը երբեք չի վերացել, 1994 թվականի զինադադարն ընդամենը եղել է զսպող օղակ։ «Եղել են նշված սահմաններ, որ այսկողմ-այնկողմ չգնանք։ Միշտ եղել են պահեր, հիմա չենք ասում․»,- ընդգծեց ազատամարտիկը։

 

Մանրամասները տեսանյութում