Բացել լրահոսը Փակել լրահոսը
83386781_323287495269294_8500621232410984448_n
A A
Հասարակություն

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բանակի օրը

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ

Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին, մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահին կամավորության սկզբունքով բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին:

Մեր բանակը փառապանծ բանակ է, մեր բանակը հաղթական բանակ է, և անկախ նրանից, որ բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները՝ դա նրանց չի հաջողվել: Չի հաջողվել շատ պարզ պատճառով, որովհետև խոշոր հաշվով, մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը մարտի դաշտում, այն էլ ոչ մեկ անգամ, ապացուցել է իր ունակությունը՝ պաշտպանելու Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում նաև Արցախի Հանրապետությունում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը:

Այս նվիրական օրը ես մի մաղթանք ունեմ, որ ամուր պահենք հավատը մեր բանակի նկատմամբ: Սա շատ կարևոր հանգամանք է: Թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը, դա անթույլատրելի է: Եվ ես վստահ եմ, որ նաև ձեր օգնությամբ, ձեր օժանդակությամբ մեր բանակը միշտ լինելու է վստահելի, և մեր բանակի հաջողությունները միշտ տեսանելի են լինելու մեր ժողովրդին: