Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0091
A A
Քաղաքականություն

Երբ 34-40 հատ եղավ, այդ ժամանակ ես մեր ավիացիային կտամ գնահատական․ Վովա Վարդանովը՝ «Սու-30»-ների մասին (տեսանյութ)

Հետախույզ, Արցախյան ազատամարտիկ, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը կարծում է, որ ճիշտ կլինի ասել, որ այսօր ոչ թե բանակի ստեղծման, այլ վերականգման օրն է։

«Վերջ ի վերջո հայոց բանակը մի քանի հազար տարի փառապանծ էջեր ունեցել է։ Ինձ ավելի դուր կգար թուրքերի չսիրած օրը դարձնել Հայոց բանակի վերածնման օր», - նշեց ազատամարտիկը։

Վարդանովի համար ընդունելի չէ հին զենքից հրաժարվելու գաղափարը, քանի որ հին զրահատեխնիկան կամ զենքի տեսակը հնարավոր է վերազինել, մոդեռնիզացնել։

«ՆԱՏՕ-ում ընդգրկված բանակային խմբերը տեխզննում են անցնում, և եթե ինչ-որ զենքի տեսակ չի համապատասխանում իր ունակություններով ՆԱՏՕ չափանիշներին՝ հանում են։ Ուրեմն, ձեզ նորություն ասեմ հայե՛ր․ երկրորդ համաշխարհայինի մասնակից «Տ34» տանկը բուլղարական բանակում սպառազինության վրա է կանգնած․ բնական է վերազինած, բնական է արդիականացված»,- նշեց ռազմական գործիչը։  

Անդրադառնալով Սու 30 ինքնաթիռներով բանակի համալրմանը՝ աննախադեպ համարեց դա, սակայն քանակից գոհ չէր։

«Երբ որ 34-40 հատ եղավ, այդ ժամանակ ես մեր ավիացիային կտամ գնահատական, որ ինքն օդում գերիշխող դիրքում է հայտնվել»,- շեշտեց նա։

Վարդանովը գոհ չէ բանակի զարգացման տեմպերից. ավելի արագ զարգացում է ակնկալում։ «Ժողովո՛ւրդ վատ ա, որ ռեստորանի մակարդակի սնունդ կա, ու զինվորը լավ է սնվում խաղաղ պայմաններում ու չունի մարտական իրավիճակում պատրաստված ռազմական խոհարար, որը պատերազմող բանակին խրամատներում ճաշ կտա։ Իսկ մեզ մոտ «ռեստորանները» կապահովե՞ն մարտի դաշտում կերակրելը»,- ընդգծեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում