Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ադրբեջանցի պատվիրակները ԵԽԽՎ-ում «հարձակում» գործեցին Տաթևիկ Հայրապետյանի նկատմամբ Առավոտ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ելույթ ունեցավ՝ խոսելով  Բաքվի հայկական ջարդերի մասին, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամները սկսեցին ելույթներով «հարձակում» գործել Տաթևիկ Հարությունյանի նկատմամբ:

Տաթևիկ Հայրապետյանն իր ելույթում մասնավորապես հայտարարեց. «Ես ցանկանում եմ խոսել այն սարսափելի դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 1990 -ի հունվարին՝ 30 տարի առաջ: Այդ ջարդերը դեռևս 20-րդ դարից Ադրբեջանի կողմից հայկական բնակչության հանդեպ իրականացվող խտրական քաղաքականության շարունակությունն էին: Ջարդերի կազմակերպիչներն ու իրագործողները դեռ չեն կրել իրենց արժանի պատիժը, ահա թե ինչու Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իր խտրական և հակահայկական քաղաքականությունը, ինչի արտացոլումն են 2004թ. Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ քնած ժամանակ կացնահարումը Ռամիլ Սաֆարովի կողմից, որը ներկայումս Ադրբեջանում հերոսացվել է, 2016թ. ապրիլի ընթացքում Թալիշ գյուղում խաղաղ բնակիչների խոշտանգումները և սպանությունը:

Ամփոփելով ցանկանում եմ նշել, որ ԵԽԽՎ շատ անելիք ունի քսենոֆոբիայի և ատելության դեմ պայքարում: Բազմաթիվ հակամարտություններ կան Եվրոպայի Խորհրդի տարածքում, և ես հույս ունեմ դրանք բոլորը խաղաղ հանգուցալուծում կստանան, սակայն դրա կարևորագույն երաշխավորը մշտական պայքարն է և քննադատությունը խտրականության, ատելության և քսենոֆոբիայի դեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով