Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport kokorin
A A
Սպորտ

«Զենիթի» ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոկորինը չի ցանկանում խաղալ «Սոչիում»

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը ցանկանում է ելույթները շարունակել հարազատ թիմում, սակայն ակումբի ղեկավարությունը փորձում է նրան վարձավճարով հանձնել «Սոչիին»։

«Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ ես թիմի հետ չեմ մեկնելու ուսումնամարզական հավաքի։ Այդ որոշումն արդեն կայացվել է, և արդեն տեղեկացրել են ինձ։ Իսկ այն, թե որտեղ կշարունակեմ իմ կարիերան, դեռ հայտնի չէ», - հայտարարել է Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվողը, որն անցած տարի ազատազրկվել էր 1,5 տարով՝ խուլիգանության և մարմնական վնասվածք հասցնելու համար, սակայն ժամկետից շուտ ազատվել էր։

Ֆուտբոլիստի կինը՝ Դարյա Վալիտովան, սոցցանցի իր էջում գրել էր, որ ամուսնուն տեղափոխել են «Զենիթ-2» թիմ, իսկ նրա խորթ հայրը երկու օր առաջ հայտարարել էր, որ Ալեքսանդրը չի ցանկանում հեռանալ սանկտպետերբուրգյան ակումբից։

Նշենք, որ «Զենիթ» ակումբը հունվարի 21-ին իր պաշտոնական կայքում հայտարարել էր այն մասին, որ Ալեքսանդր Կոկորինը վարձավճարով հանդես է գալու «Սոչիում»։