Բացել լրահոսը Փակել լրահոսը
սերժ սարգսյան
A A
Քաղաքականություն

Ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ նման հերյուրանքների՞. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի ընթերցածի մասին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է։

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ բանակի օրն է, հայոց հաղթական օրն է որին մասնակցել է ամբողջ հայ ժողովուրդը։ «Դա մեզ համար ամենակարևոր օրերից մեկն է, երկրի պաշտպանության օրն է», - նշեց նա։ 
 
Լրագրողի դիտարկմանը, թե այժմ սպառազինությունը, սնունդը փոխվել է և հարցին, թե ինչո՞ւ իրենց իշխանության օրոք, Սահակյան ասաց, որ ամբողջ սպառազինությունը կատարվել է իրենց իշխանության օրոք՝ սկսած սպարապետ Վազգեն Սարգսյանից, և ամբողջ բանակի ստեղծումը կապված է այդ ժամանակվա հերոսներից։ «Ես չեմ կարծում որ որևէ մտածված երևույթ, մտածել, որ ինչ-որ մի բան են արել, հազվագյուտ երևույթ է», - նշեց ՀՀԿ փոխնախագահը։
 
ՀՀԿ մյուս անդամներ Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը նույնպես շնորհավորեցին Բանակի օրվա կապակցությամբ։ 
 
Այնուհետև Հանրապետականները ծաղիկներ խոնարհեցին հուշակոթողներին։ 
 
Օրվա կապակցությամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց գեներալներին, ազատամարտիկներին, հայ ժողովրդին։
 
«Մեր բանակը փառապանծ բանակ է, մեր բանակը հաղթական բանակ է։ Եվ անկախ նրանից, որ բանակի ձևավորման օրերից որոշ մարդիկ, այդ թվում դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակների, դա նրանց չի հաջողվել։ Որովհետև խոշոր հաշվով մեր բանակը ձախողումներ չի ունեցել, մեր բանակը», - նշեց Սերժ Սարգսյանը։
 
Լրագրողի հարցին՝ կապված Արցախի 7 շրջանների վերադարձի վերաբերյալ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընթերցածին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Դուք ուզում եք, որ այս լուսավոր օրն անդրադառնամ նման հերյուրանքների՞»։