Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ծաղկեպսակներ «Եռաբլուրում»՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից (տեսանյութ)

Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որդին՝ Լևոն Քոչարյանը, հասարակական-քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը, Քոչարյանների հարազատները։

Նրանք ծաղկեպսակ էին բերել Ռոբերտ Քոչարյանի անունից։ Ծաղկեպսակը դրված էր երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ուղարկված ծաղկեպսակի կողքին։ 
 
Լրագրողների հետ զրույցում Լեւոն Քոչարյանն ասաց, որ բանակի օրն այն օրն է, որ բոլորին է միավորում՝ անկախ քաղաքական հայացքներից։ «Ուզում եմ շնորհակալության խոսքեր ասել և խոնարհվել այն մարդկանց առջև, որոնք բանակի կայացման գործում ունեցել են ներդրում, որոնք որ իրենց կյանքն է զոհաբերել», - նշեց նա։
 
Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ Լևոն Քոչարյանը Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումները կապեց իր հոր դեմ հարուցված քրեական գործին։ «Թե՛ անցած տարվա մայիսից սկսած, Առաջին ատյանի դատարանը դիմեց Սահմանադրական դատարան... Մի խոսքով այդ ժամանակվանից սկսվեց այս ամբողջ գործընթացը թիրախավորելու ՍԴ դատավորներին։ Այնուհետև սեպտեմբերի 4-ին հայտնած որոշումից հետո փաստորեն օրեր անց հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենը։ Ինձ թվում է՝ այս ամենն ինչ-որ մի բանի շարունակությունն է», - նշեց Քոչարյանը՝ հավելով, որ իրավիճակը հանգուցալուծման վերաբերյալ որևէ բան չի կարող ասել։