Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասուն Միքայելյան
A A
Քաղաքականություն

Սասուն Միքայելյանը՝ բանակի սպառազինության մասին (տեսանյութ)

«Խոնարհվում եմ բոլոր զոհվածների ընտանիքների առաջ, փառք ու պատիվ մեր տղերքին։ Այսօր մեր բանակը 28 տարեկան է, իրենց կյանքի, արյան, գաղափարի շնորհիվ է։ Մենք էլ միշտ պետք է լինենք միասնական»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Երկրապահ կամավորականների միության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսպես սկսեց իր հարցազրույցը։

Հարցին, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում բանակը նոր տեխնիկայով համալրելու ուղղությամբ, Սասուն Միքայելյանն ասաց, որ գործեր կատարվում են ու կատարվելու են։

«Բանակը միշտ էլ համալրվել է, այսօր էլ է համալրվում, վաղն էլ պետք է համալրվի։ Նոր սպառազինությունով պետք է հագեցվի մեր բանակը, ամեն ինչ էլ արվում է»,- նշեց նա։

Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերին։