Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հակառակորդը գործողություններ անելուց առաջ մեր նոր զենքերի ձեռքբերման ուղղությամբ մտածելու է․ Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Թե՛ Արցախյան ազատամարտի սկզբին, երբ դեռ բանակը ձևավորված չէր, թե՛ ապրիլյան պատերազմին, ինձ հստակեցրել են, որ աշխարհում չկա որևէ զենք, որը կարող է հաղթել ոգուն»։ Հայոց բանակի օրվա առթիվ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, Երրորդ Հանրապետության առաջին Պաշտպանության նախարար, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

«Մեր զինվորի, մեր աշխարհազորայինի ոգին է, որ հաղթել է պատերազմում, ու թշնամին դա պետք է  շատ լավ իմանա։ Մենք պահում ենք մեր հայրենիքը, մենք ցույց տվեցինք, որ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ենք։ Հիմա էլ մենք ցույց ենք տալիս, որ անկախ նրանից՝ իշխանություն ես, թե ընդդիմություն, տղամարդ, թե կին, տարեց ես, թե երիտասարդ, մեր բոլորի մոտեցումը բանակի վերաբերյալ նույն է։ Հայը սիրում է իր բանակը, այսօր տոն է բոլորիս համար»,- ընդգծեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրն իր ուժերի ներածի չափով պաշտպանել է բանակը և շտկել այնտեղ եղած սխալները։

Հարցին, թե փոփոխություններն իր համար ակնհա՞յտ են, Արամ Սարգսյանը դրական արձագանքեց։

«Ինձ ուրախացնում է, որ նոր զենքերի գնումը՝ ՍՈՒ-30-ը, նաև այն համակարգերը, որը վերջին շրջանում գնեց բանակը, հավատացեք, որ դրանք լուրջ զենքեր են, և հակառակորդը որոշակի գործողություններ անելուց առաջ այդ ուղղությամբ մտածելու է»,- շեշտեց Արամ Սարգսյանը։