Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Քաղաքականություն

«Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրեն չլինելը խոսում է ինքն իրենով» (տեսանյութ)

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի կարեւորում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և իշխանությունների միջեւ ընթացող հեռակա բանավեճերը։

«Որևէ կերպ չեմ գնահատում, կարծում եմ՝ քաղաքականապես որևէ կարևորություն չունեն այս բանավեճերը, որովհետև այնտեղ բովանդակություն չկա ուղղակի»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Իսկ արդյոք Արթուր Վանեցյանը մասնակից եղե՞լ է պետական հեղաշրջման փորձին ՝ այս  հարցին  նա դժվարանում է  գնահատականներ տալ։

Այդուամենայնիվ, նա նշեց․ «Կարծում եմ՝ այն փաստը, որ պարոն Վանեցյանը այլևս ԱԱԾ տնօրեն չէ,  բավականին խոսում է ինքն իրենով»։

Տեսանյութը՝ Factor.am-ի