Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նախագահ Արմեն Սարգսյան
A A
Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը չցանկացավ պատասխանել քաղաքական հարցերի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում չպատասխանեց  քաղաքական որևէ հարցի։ Մասնավորապես՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի նա կապված Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ` ի պատասխան նախագահն ասաց, որ այսօր այդ թեմաների շուրջ խոսել չի ցանկանում։

Նախագահը միայն շնորհավորեց բոլորին Հայոց բանակի օրվա առթիվ։