Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սահմանադրական փոփոխությունները կարող են ՍԴ-ի ճգնաժամի լուծման ճանապարհ լինել․ ԱԽ քարտուղար (տեսանյութ)

Հայոց բանակի օրվա առթիվ պաշտոնյաներն այցելում են Եռաբլուր։ 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա դիտարկմամբ՝ գործադիրն ու օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն, որպեսզի Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարեն։ 

Արմեն Գրիգորյանը չհստակեցրեց այն քայլերը, որով Կառավարությունն ու Ազգային ժողովն կփորձեն լուծել ՍԴ-ի ճգնաժամը։

«Սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման ճանապարհ լինել»,- հստակեցրեց Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին և հարցին, թե Հայաստանի իշխանությունների դեմ նրա գործունեության հետ կապված  կասկածներ կա՞ն, Արմեն Գրիգորյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը այդ հարցին իր ասուլիսում անդրադարձել է, և թեման փակ է։ Եթե զարգացումներ լինեն, ըստ ԱԽ քարտուղարի, բացատրություններ կտրվեն։