A
A
Տեղ գյուղում այրվել է 350 հակ անասնակեր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 27-ին, ժամը 10:17-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տեղ գյուղի 27-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է 350 հակ պահեստավորած անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:18-ին, մարվել՝ 14:29-ին:
Այրվել են 350 հակ անասնակեր և մոտ 30 քմ ծածկի փայտյա կառուցատարրերը: