Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հրատապ հրավիրված նիստն ավարտվեց․ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հրատապ հրավիրված, 4 ժամից ավել տևած նիստը քիչ առաջ ավարտվեց։ Նիստում որոշվել է՝ ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը։

Խմբակցության անդամներն են Հարթենյանին հորդորել վայր դնել ավագանու անդամի մանդատը։

«Վերահաստատեցինք, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբուքներին դեմ է և հավատարիմ մնալով այդ սկզբունքներին՝ խնդրեցինք, որ հրաժարվի մանդատից»,- ասաց Սուրեն Էյրամջյանը։

Նշենք, որ Հենրիկ Հարթենյանը երեկ իր ֆեյսբուքյան էջի սթորի բաժնում հրապարակել է Սառա Թովմասյանի լուսանկարը և կից գրել՝ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովորդ ջան»:

Իշխող ուժի անդամի հրապարակումը ֆեյսբուք սոցիալական ցանցում բուռն քննադատությունների տեղի էր տվել։ Հայտարարությամմ էր հանդես եկել նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամն է Հենրիկ Հարթենյանը։

Հաղորդագրության մեջ գրված էր. «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերահսկող հանձնաժողովն անընդունելի է համարում «Իմ Քայլը» ավագանու խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հայտարարությունը, որը միանշանակ հակասում է կուսակցության կողմից որդեգրած արժեքներին և սկզբունքներին: Ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը խիստ դատապարտելի են»։