Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 26.01.
A A
Սպորտ

«Ռոմա» - «Լացիո» հռոմեական դերբիում գրանցվեց ոչ-ոքի

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» սեփական դաշտում ընդունեց իր անմիջական հարևանին՝ «Լացիոյին»:

Հանդիպումն անցավ հետաքրքիր պայքարում: Առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Ընդմիջումից հետո տանտերերն ավելի ակտիվ էին գործում, սակայն նրանք այդպես էլ չկարողացան գոլ խփել, քանի որ հյուրերին մի դրվագում օգնության հասավ դարպասաձողը, իսկ մյուսում VAR համակարգը, որը չեղարկեց «Լացիոյի» դարպասին մրցավարի նշանակած 11մ հարվածը: Արդյունքում՝ գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1:

«Ռոման» այժմ 39 միավորով միայնակ զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Լացիոն» 46-ով ընթանում է 3-րդ հորիզոնականում: