Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ծեծկռտուք «Վալենսիա» - «Բարսելոնա» ֆուտբոլային խաղից առաջ (տեսանյութ)

Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի «Վալենսիա» - «Բարսելոնա» կենտրոնական խաղից առաջ ընդհարում է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջև:

Դեպքը տեղի է ունեցել անմիջապես ստադիոնի մուտքի մոտ, երբ երկու թիմերի «ուլտրասները» պատահաբար հանդիպելով միմյանց: Երկպագուները միմյանց վրա նետել են ճայթրույքներ, ինչպես նաև ձեռքի տակ ընկած առարկաներն ու իրերը, այդ թվում բացօթյա սրճարանի աթոռները: Ոստիկանները բավական արագ են արձագանքել և կարճ ժամանակում ցրել են կարգազանց երկրպագուներին: Ըստ նախնական տվյալների տուժածներ չկան:

Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա այն ավարտվել է «Վալենսիայի» հաղթանակով՝ 2:0: Ինչպես նշում են վիճակագիրները, տանտերերը վերջին անգամ սեփական դաշտում «Բարսելոնային» պարտության մատնել էին 12 տարի առաջ, 2008 թվականին: