Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գեղասահքի ԵԱ. Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգը առաջադիմեց երկու տեղով

Ավստրիական Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակներն ավարտեցին ելույթները:

Այսօր առաջինը կայացավ պարային զույգերի եզրափակիչ փուլը: Առաջին տեղը գրավեց Վիկտորյա Սինիցինա – Նիկիտա Կացալապով Ռուսաստանի զույգը: Արծաթե մեդալները բաժին հասան ֆրանսիացիները, իսկ բրոնզը՝ դարձյալ ռուսաստանցիներին:

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ հայկական զույգը 95.39 միավորով առաջնությունն ավարտեց 17-րդ հորիզոնականում: Հարկ է նշել, որ մերոնք կարծ ծրագրի համեմատ երկու աստիճանով բարելավեցին իրենց արդյունքը:

Այսօր տեղի կունենա նաև կանանց մենասահքի եզրափակիչ փուլը: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը չէր կարողացել հաղթահարել նախնական փուլի արգելքը և ժամանակից շուտ դուրս է մնացել պայքարից: