Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ովքե՞ր են Զանգեզուրի պղնձակոմբինատի տերերը» (տեսանյութ)

«Տարեվերջին տեղեկություններ տարածվեցին մամուլում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի շրջանում փոփոխություններ են եղել, նախկին պաշտոնյանների փոխկապակցվածության մասին էր խոսվում, իրավական գործընթաց կա՞, և ի վերջո ովքե՞ր են կոմբինատի սեփականատերերը»,- Կապանում հրավիրված մամուլսի ասուլիսին նման հարց ուղղվեց վարչապետին, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․

«Չեմ թաքցնի, գիտեք, այդպիսի տեղեկություն շրջանառվելու պահից սկսած, ես հանձնարարել եմ, որ ստուգեն այդ տվյալները, և եթե այդպիսի բան պարզվի, ապա այդտեղ կարոց է որոշակի կոռուպցիոն ռիսկեր ի հայտ գան: Այս պահին ավել բան չեմ կարող ասել, մենք ունենք մի քանի վարկած, որոնք այն մակարդակին չեն, որ մենք հիմա հրապարակենք»։