Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՍԴ-ն օկուպացվել է մի անձի ու մի խմբի կողմից, որը նախկին կոռումպացված իշխանությունն է․ վարչապետ (տեսանյութ)

ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան մենք չունենք։ ՀՀ Սաhմանադրությունը նախատեսում է, որ ՍԴ նախագահին պետք է ընտրի ՍԴ –ն իր կազմից, բայց այսօր մենք ունենք ԱԺ-ի կողմից ընտրված Սահմանադրական դատարան, և հիմա պարզվեց, որ ԱԺ-ի կողմից ՍԴ նախագահն, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնական կեղծիքի արդյունքում։

Կապանում հրավիրված ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի և նրա նախագահի՝ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չեն կարող այս իրավիճակին ուշադրություն չդարձնել։

«Այդ պաշտոնական կեղծիքի արդյունքում օկուպացվել է ՍԴ-ն մի անձի ու մի խմբի կողմից, և այդ խումբը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունն է, և այս պարագայում մենք պետք է անտարբեր, դիտորդի կարգավիճակով հետևենք այս ամենին»,- նշեց վարչապետը։

Դիմելով ՍԴ դատավորներին՝ Նիկոլ Փաշինյանը խնդրեց, որ չպայքարեն սեփական ժողովրդի և երկրի ապագայի դեմ։

«Մի դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին և ներքին ուժերի ֆոր-պոստ, մենք սա ենք ընդամենն ասում»,- ասաց նա։