Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134619
A A
Քաղաքականություն

Ոմանք հույս ունեն, որ մերժված ինչ-որ մեկին Արցախի նախագահ են դարձնելու․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մենք հիբրիդային հեղաշրջման ողնաշարը ջարդել ենք, և ՀՀ-ում այդպիսի բան լինել չի կարող։ Ովքեր էլի ուզում են փորձել իրենց հոտառությունը, դուք գիտեք, թե ինչ է նրանց հետ տեղի ունենալու, էլ չասեմ, Կապանում հրավիրված ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հեղաշրջման մասին հայտարարությանը։

«Հիմա էլ այդ ջախջախված վիճակից ոմանք հույս ունեն, որ՝ այ, մեր վերջին շանսը Արցախի նախագահական ընտրություններն են, որ ժողովրդի կողմից մերժված ինչ-որ մեկին, ինչ-որ մանիպուլիացիայի արդյունքում դարձնել Արցախի նախագահ, բայց էդ էլ չի ստացվելու, որվհետև Հայաստանի և Արցախի իշխանությունների համար այս սցենարը պարզ է, այդ սցենարի սպառնալիքները ազգային անվտանգության համար պարզ են, բայց հիմա ասում են, որ Կառավարությունը ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում Արցախի հարցում, և եթե Ղարաբաղում ընտրվի նախագահ, որը դեմ չէ Հայաստանի իշխանություններին, դա սպառնալիքներ է ստեղծում Արցախի համար։ Սկսել են թեզ շրջանառել, որ Սերժ Սարգսյանի ժառանգությունը Ղարաբաղի հարցում այս իշխանությունը կորցրեց»։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը։ Նա մամուլում տարածված մի հրապարակումից մեջբերում կատարեց, որն ըստ նրա նախորդ իշխանությունների կողմից չի հերքվել։

«Առաջին՝ Լենային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են՝ այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ։ Սա Ղարաբաղի հարցի կարգավորման նպատակներն են, սա Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունն է։ 7 շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։ Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը իրավական առումով պարտադիր կլինի և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին՝ նկատի ունենալով, որ քվերարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները․․․»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։