Բացել լրահոսը Փակել լրահոսը
82024440_2528857140767999_7241557342024630272_n
A A
Քաղաքականություն

«Քննիչի հետ սելֆին հաճույքի համար չեմ արել». Փաշինյան

Նոր Հայաստանի մասին 100 փաստերից մեկն էլ Նիկոլ Փաշինյանի՝ Քննչական կոմիտե այցելելն էր, որտեղ նա վկայի և տուժողի կարգավիճակով հարցաքննվել էր։ Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին վարչապետը, անդրադառնալով իր և քննիչի մասնակցությամբ սելֆիին, ասաց որ այն միանշանակ չի ընդունվել հանրության կողմից, և եղել են քննադատություններ, որ այդ ամենը թատրոն է։

«Սելֆին, որ արել եմ, հաճույքի համար չեմ արել, այլ արվել է նրա համար, որ ավանդական մտածողության պաշտոնյանները, ում հրավիրում են Քննչական կոմիտե կամ այլ իրավապահ մարմիններ, իրենց արժանապատվությունից վեր չդասեն ու գնան։ Երեկ էլ առանց սելֆի գնացել եմ քննիչի սենյակ, դիմացը նստել եմ ու պատասխանել եմ իր հարցերին։ Սա թատրոնի հարց չէ, սա արժեքի հարց է, թե ինչ եմ ուզում ի ցույց դնել ՀՀ քաղաքացիներին։ Ձեր կարծիքով, քննիչը չէ՞ր կարող գալ իմ սենյակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։