Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Հայաստանում փոխվել է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը․ վարչապետ

Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով Նոր Հայաստանի մասին 100 փաստերից հերթականը, հայտարարեց, որ Հայաստանում փոխվել է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը,բերելով 2 օրինակ։

«Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ։ Կադաստրի կոմիտեի ղեկավրի ընտրությունը կատարվել է կադրերի բանկից»,- ասաց նա։

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը Հայկուհի Հարությունյանն է, որը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածուն էր, իսկ Կադաստրի կոմիտեի ղեկավարը Սուրեն Թովմասյանն է։