Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջերը. Նիկոլ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացնելով նոր Հայաստանի մասին 100 փաստ, նշեց՝ դրանցից մեկն էլ նոր սպառազինության ձեռբքերումն է։
Վարչապետի ներկայացմամբ՝ 2020թ․-ի բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 մլրդ դրամ, որը 2018թ․- ի ցուցանիշը գերազանցում է 28 %-ով։
2018թ․-ի մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել աննախադեք քանակի զենք-զինամթերք։
««ՍՈՒ- 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «Տոռ-Մ2ԿՄ» և հակաօդային պաշտպանության համալիրներ։ Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով։ Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշի փորձարկումներ։ ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջերը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019թ․-ի արտադրության է, կամ ընդհանրապես չօգտագործված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։