A
A
Ձյուդոյի ԳՊ. Ֆերդինանդ Կարապետյանը չներկայացավ եզրափակիչին և գրավեց 2-րդ տեղը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Թել Ավիվում անցկացվող ձյուդոյի Գրան պրի մրցաշարում:
73 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզիկը վստահ հաղթահարեց նախնական փուլի բոլոր հինգ արգելքները և մտավ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը 2016թ օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բասիլեն էր: Ավաղ, Ֆերդինանդ Կարապետյանը չներկայացավ գոտեմարտին և նրան պարտություն գրանցվեց:
Նշենք, որ այս մրցաշարն օլիմպիական վարկանիշային էր: Տոկիո-2020 ուղեգիր նվաճելու համար հարկավոր է ձյուդոյի վարկանիշային աղյուսակում զբաղեցնել 1-18-րդ տեղերը: