Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5e20725549afe
A A
Պաշտոնական Հասարակություն

Վիրավորված զինծառայողի վիրահատությունն ավարտվել է․ նա Մարտակերտի հոսպիտալում է (տեսանյութ)

«Մեկուկես ժամ առաջ ավարտվել է վիրահատությունը, Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր կայուն ՝ կապված վիրավորման հետ»,- այս մասին տեղեկացրեց ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը՝ անդրադառնալով այսօր վիրավորում ստացած զինծառայողի դեպքին։

Նա հավելեց, որ զինծառայողը ներկայումս գտնվում է Մարտակերտի հոսպիտալում, որոշ ժամանակ անց կտեղափոխվի Ստեփանակերտ։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ անհայտ հանգամանքներում երկու զինծառայող է վիրավորվել։

Վերջինս նշեց նաև, որ առաջիկայում կքննարկվի նրան Երևանի կենտրոնական հոսպիտալ տեղափոխելու հարցը, եթե Արցախի գործընկերները դիմեն այդ խնդրանքով։

«Մենք համագործակցում ենք Արցախի Հանրապետության ՊԲ-ի բժշկական ծառայության հետ, և Արցախը, լինելով մեր հայրենիքի մի մասը, նաև ինքնիշխան պետություն է, այնտեղ կան տարբեր իշխանության սուբյեկտներ, կա Պաշտպանության նախարար։ Երբ դիմում են, մենք մեր աջակցությունը ցուցաբերում ենք»,- ասաց նա՝ նշելով, որ Արցախի կենտրոնական հոսպիտալը տեխնիկապես բավականին հագեցված է։

Նշենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով զինվորի վիճակին, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիրահատությունն ավարտվեց: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ անհայտ հանգամանքներում երկու զինծառայող է վիրավորվել։