Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Հայկական արծիվներ» թիմը երրորդ հաղթանակը տարավ Prochess լիգայում

«Հայկական արծիվներ» թիմը շարունակում է հաջող մրցելույթները վիրտուալ շախմատի 2020թ Prochess լիգայում:

Անցած գիշեր կայացած 3–րդ տուրում մեր շախմատիստները 8,5:7,5 հաշվով հաղթանակ տոնեցին «Ռուսական կախարդներ» թիմի նկատմամբ: Այս անգամ հաջող հանդես եկան Զավեն Անդրիասյանն ու Շանթ Սարգսյանը, որոնք 4 հնարավորից վաստակեցին 2,5-ական միավոր: Հայաստանի առագ շախամատի չեմպիոն Հայկ Մ. Մարտիրոսյանը թիմին բերեց 2, իսկ Տիգրան Լ.Պետրոսյանը՝ 1,5 միավոր:

Այդպիսով, «Հայկական արծիվները» լիգայում տարան երրորդ անընդմեջ հաղթանակը և այժմ 58 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղ: Մեր քառյակը առայժմ կես միավորով ետ է մնում «Հնդկաստանի յոգեր» թիմից:

Չորրորդ տուրը տեղի կունենա հունվարի 29-ին: Այդ օրը մերոնք կմրցեն Israel Counsellors («Իսրայելի խորհդականներ») թիմի հետ: