Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայկական զինուժի կորուստները 2019–ի հուլիս–սեպտեմբերին. Razm.info

Մահվան 10 դեպքերից պաշտպանական գերատեսչությունները հայտնել են միայն 4–ի մասին, մյուսների մասին իմացել ենք Դատախազություն ուղարկված հարցման պատասխաններից։

Մարտական

 Պայմանագրային Արման Արայիկի Բուլղադարյանը զոհվել է հակառակորդի կրակից, Տավուշի մարզում, հուլիսի 28-ին։ [Աղբյուրը՝ ՊԲ]

 

Ոչ մարտական

 Պայմանագրային Արծվիկ Ղարիբյանը մահացել է հունիսի 2–ին, դժբախտ պատահարի հետևանքով։ Ըստ դատախազության մեզ ուղարկած գրության նրա մահը «կապված է ծառայության հետ»։ Չնայած սրան, զինծառայողի մահվան մասին չի հայտարարվել։

 Պայմանագրային Սասուն Բալայանը մահացել է հունիսի 17–ին, սրտի հիվանդությունից։ [Աղբյուրը՝ դատախազություն]

 Ժամկետային Համիկ Եղիայի Վարդանյանը մահացել է հուլիսի 20-ին, դիտակետում։ Հարուցվել է քրգործ «Ինքնասպանության հասցնելը» հոդվածով։ [Աղբյուրը՝ ՊՆ]

 Ժամկետային Վոլոդյա Համլետի Գալոյանը մահացել է հուլիսի 23-ին: Նախնական ինքնասպանություն է։ [Աղբյուրը՝ ՊԲ]։

 Ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանը հայտել է օգոստոսի 7–ին։ Նախնական ինքնասպանություն է։ [Աղբյուրը՝ դատախազություն]

 Սպա Մհեր Մկրտչյանը մահացել է օգոստոսի 10-ին, սեփական մեքենայով ավտովթարի ժամանակ։ [Աղբյուրը՝ դատախազություն]

 Սպա Գագիկ Բաղունցը մահացել է օգոստոսի 16-ին, սեփական մեքենայով ավտովթարի ժամանակ։ [Աղբյուրը՝ դատախազություն]

 Պայմանագրային Արմեն Ներկարարյանը կախված է հայտնաբերվել անասնագոմում, սեպտեմբերի 12–ին։ [Աղբյուրը՝ դատախազություն]

 Ժամկետային Արման Արմենի Լևոնյանը մահացել է սեպտեմբերի 28-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ։ Նախնական՝ նրան սպանել են։ [Աղբյուրը՝ ՊԲ]