Բացել լրահոսը Փակել լրահոսը
89.thumb
A A
Պաշտոնական

Ինչո՞ւ «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը ձեռնաշղթաներով չի բերման ենթարկվել․ խոսնակի մեկնաբանությունը (տեսանյութ)

Ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանը պարզաբանել է, թե ինչո՞ւ «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոն զինված ներխուժած անձը ձեռնաշղթաներով չի բերման ենթարկվել ոստիկանություն։

«Այսօր «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն:

Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր:

Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաեւ ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:

Այսինքն ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ:

Չիմացածի, չպատկերացրածի վերաբերյալ դատողություններ անողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ սիրողական մեկնաբանություններից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա: