Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիլիթ Մակունց
A A
Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը կարծում է, որ ավագանու «Իմ քայլը» կնպաստի քննիչ հանձնաժողովի ստեղծմանը

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դիտարկմամբ՝ Երևանի քաղաքապետարանին Կամազներ նվիրելու իրավաչափությունն ուսումնասիրելը Երևանի ավագանու դաշտում է, ոչ թե խորհրդարանի։ Նա անհրաժեշտության դեպքում պատրաստ է ավագանու «Իմ քայլը» խմբակցությանը խնդրել, որ օժանդակեն քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:

«Քանի որ ավագանին արդեն պատրաստակամություն հայտնել է այդ հարցը և ոչ միայն դա, այլ նաև բոլոր խնդրահարույց հարցերը քննարկել ավագանու դաշտում, կարծում եմ, որ նրանք դա կանեն։ Ես ինքս կարող եմ կապ հաստատել և խնդրել, որ եթե անգամ «Լույս» խմբակցությունը որոշի ստեղծել քննիչ հանձնաժողով, և նրանց ձայները չբավարարեն ստեղծելու համար, «Իմ քայլը» նպաստի, որ այդ հանձնաժողովը ստեղծվի` համապատասխան ձայներ ապահովելով։ Ես այդ  խնդրանքը կփոխանցեմ ավագանուն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

 Մանրամասները՝ տեսանյութում։