Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport nenadovic 23.01. (1)
A A
Սպորտ

«Ալաշկերտի» նախկին հարձակվող Ուրոշ Նենադովիչը հանդես կգա «Շիրակում»

Սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը ելույթները կշարունակի Գյումրիի «Շիրակում»։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը։

Նշենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը 2017-2019թթ հանդես է եկել Երևանի «Ալաշկերտում», որի կազմում երկու անգամ դարձել է չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր։

Անցած տարվա օգոստոսին նա տեղափոխվել էր դանիական «Հորսենս», սակայն այդպես էլ ոչ մի խաղ չէր անցկացրել նոր թիմի կազմում։