Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134565
A A
Քաղաքականություն

Եթե այս պայմանն ընդունելի չէ, ուրեմն կգործի հենց այսօրվանից. վարչապետը՝ սպանդանոցների մասին (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սպանդանոցների խնդրին:

«Մինչև փետրվարի վեցի նիստը մենք նայում, ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի մեծ ծրագրերը կապված գյուղատնտեսության հետ, այսինքն՝ այն ծրագրերը, որոնք այսօր էլ կարող են ֆինասավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին»,- նշեց նա իրենց առաջարկած պայմանը։

Վարչապետն ընդգծեց նաև՝  կազմվելու է բաշխվածության և խտության քարտեզ, և իրենք հասցեական ֆինասավորելու են պոտենցիալ սպանդանոցները՝ անպես անելով, որ դրանք ՀՀ-ում ունենան համաչափ հասանելիություն։

«Այս ընթացքում ընդունում ենք առաջարկներ, թե ինչպես կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի։ Այս ամենի արդյունքում պայմանավորվում ենք հետևյալը՝ մինչև սույն թվականի հունիսի մեկը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երևան քաղաքի սուպերմարկետները և հանրային սննդի օբյեկտները, մյուս տեղերում մենք թողնում ենք  իրավիճակը նույնը՝ պայմանով, որ հուլիսի մեկից ամբողջ հանրապետությունն անցնելու է այս նոր համակարգին, և որևէ բողոքի դրսևորում չի լինելու»։

Վարչապետն ասաց նաեւ՝ եթե այս պայմանն ընդունելի չէ, ուրեմն սպանդանոցների տարբերակը կգործի հենց այսօրվանից։