Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե վիճաբանություն է, եկեք դուրս գանք՝ ծեծենք իրար, պրոբլեմ չկա․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)

«Իմ քայլի» և «Լուսավոր Հայաստանի»-ի ներկայացուցիչները Ազգային ժողովում շարունակում են միմյանց խորհուրդներ տալ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Անի Սամսոնյանը, դիմելով «Իմ
քայլի» պատգամավորներին, նախազգուշացրեց․

«Եթե ձեզ թվում է, որ հեղափոխական էյֆորիայից և բարձր ձայներ ստացած
գլխապտույտից հետո կարող եք մոտենալ ԱԺ ամբիոնին և դաստիարակեք
ընդդիմությանը, նվաստացնեք կամ վիրավորեք ու հետո բարձր ամբիոններից
խոսեք ընդդիմության իրավունքների մասին, հետո որոշեք, որ ընդդիմությունը
խելոք նստած պետք է լսի ու հանդուրժի այդ ամենը, ուրեմն դուք մոլորության
մեջ եք։ Բարի եղեք, հարգանքով վերաբերվեք ընդդիմությանը»,- նկատեց Անի
Սամսոնյանը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորին արձագանքեց «Իմ քայլից» Սասուն
Միքայելյանը, ում հաջողվեց լարվածությունը նվազեցնել՝ ստիպելով ծիծաղել  խորհրդարանի ներկայացուցիչներին։

«Այս ամբիոնից մի անգամ ելույթ եմ ունեցել, ասել եմ՝ խնդրում եմ
կոռեկտություն պահպանեք։ Եկեք իրար հարգենք, հետո տիկին Սամսոնյան,
կյանքիս մեջ մոլորված չեմ եղել, եթե ինչ-որ մեկից վիրավորված եք, նրա
անունը տվեք։ Դրա համար խնդրում եմ բոլորիցդ, եկեք սա չվերածենք  չգիտեմ
ինչի, սա նիստ է։ Եթե վիճաբանություն է, եկեք դուրս գանք՝ վիճենք,
ծեծենք իրար, պրոբլեմ չկա, բայց չի կարելի այս դահլիճում ժողովուրդին սա
ցույց տալ։ Кто смелее, спасибо»,- եզրափակեց նա։