Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արագ շախմատի ՀՀ առաջնություն գլխավորում է ֆավորիտ Տիգրան Լ. Պետրոսյանը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկեց արագ շախմատի Հայաստանի առաջնությունը:

Կայացած 5 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավոր գլխավորում է ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստը՝ Տիգրան Լ. Պետրոսյանը: Նրան միանգամից հաջորդում են 5 շախմատիստներ, որոնք ունեն 4-ական միավոր: Դրանց թվում է շախմատի Հայաստանի 2020թ նորընծա չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը:

Կին մասնակիցներից լավագույն արդյունք ցույց է տվել Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը, ով վաստակել է 3 միավոր: Մրցաշարի ամենատարեց մասնակից Ռաֆայել Վահանյանը 2,5 միավորով զբաղեցնում է 30-րդ տեղը:

Վաղը տեղի կունենան 6-9-րդ տուրերը: Տիգրան Լ. Պետրոսյանը առաջնության երկրորդ կեսը կսկսի Զավեն Անդրիասյանի հետ հանդիպումով: Սկզբունքային նշանակություն ունեն նաև առաջատարին հետապնդող քառյակի՝ Սամվել Տեր-Սահակյանի և Հայկ Մարտիրոսյանի, Դավիթ Սահակյանի և Արամ Հակոբյանի մրցախաղերը: