Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի վերաբերյալ վերապահում ունեիք, խնդիրն այսօր արդիակա՞ն է․ հարց վարչապետին (տեսանյութ)

 Խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը դիմելով վարչապետին, ասաց, որ նախորդ տարում վերապահում է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի վերաբերյալ։ Պատգմավորը հետաքրքրվեց՝ այս խնդիրն այսօր արդիակա՞ն է։

«Այո, արդիական է, գիտեք դա հարաբերական է, օրինակ՝ վերջերս մասնակցում էինք ՀՔԾ-ի օրվան նվիրված միջոցառմանը և պարզվեց որ միայն 2019 թ․-ի 10 ամիսների ընթացքում ՀՔԾ-ն պետությանը հասցված այնքան վտանգ է վերկանագնել, ինչքան ՀՔԾ-ն իր ողջ գոյության ընթացքում։ Սա փաստ է, որն ակնհայտ է, մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ այն խնդիրները, որ դրել ենք՝ կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին, մենք բավարար արդյունավետությամբ չենք կարողանում լուծել, դրա համար կան և ՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով օբյեկտիվ պատճառների մասին, վարչապետը օրինակ բերեց քննչական մարմիների մասով։

«Հայաստանում քննչական մարմիններն ամենաշատն առաջ են քաշում՝ փորձագիտական կարողությունների սահմանափակության մասին։ Օրինակ՝ ենթադրենք հափշտակված գույք կա, ու այն մեծ ծավալի է։ Հիշո՞ւմ եք, որ ասում էի՝ գործ կա Երևանի կենտրոնում տասնյակներով անշարժ գույքի հետ կապված, հիմա էդ գործը ինչո՞ւ տեղից չի շարժվում, որովհետև փորձագետը պետք է գնահատի այդ գույքի արժեքը, որպեսզի ըստ այդ գնահատականի տրվի իրավական գնահատական։ Քանի որ քրեական գործերն այնքան շատացել են, որ փորձաքննությունը տարիուկես է տևում, բայց դե փորձագետն էլ հո մեղավոր չի, որ այդ պաշտոնյան ավելի շատ է գողացել, քան մեր փորձագետները կարողություն ունեն արագ գնահատելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։