Բացել լրահոսը Փակել լրահոսը
capture.thumb
A A
Քաղաքականություն

2020թ.-ին գազի գինը սահմանին չի փոփոխվելու. իսկ  սակագնի հետ կապված քննարկումները շարունակվելու են․ Մհեր Գրիգորյան

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հետաքրքրվեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, թե «ԳԱԶՊՐՈՄ» ընկերությունը պատրաստվում է հայտ ներկայացնել գազի գինը թանկացնելու մասին։ Իսկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դեռևս շարունակվում են այդ ուղղությամբ բանակցությունները և չի բացառվում, որ հայտը լինի և թանկացումը տեղի ունենա ապրիլ ամսին։

«Մենք գիտենք, որ Ռուսաստանը գազի գինը օգտագործում է, որպես  քաղաքական գործիք։ Ռուսաստանի ԱԳ նախարարը անցյալ տարեվերջին հայտարել է, որ Երևանը պատասխանատու քաղաքականություն է վարում Ռուսաստանի հետ։ Ինչ է տեղի ունենում, նախ հայտարարվում է, որ գազի գինը սահմանին չի թանկանում, հետո պարզվում է, որ կարող է թանկանա»։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնեց՝ կա պայամանավորվածություն, որ գազի գինը 2020 թվականի սահմանին չի փոփոխվելու, իսկ սակագնի հետ կապված քննարկումները շարունակվելու են։

«Մենք հայտատարել ենք՝ չենք բացառում, որ ապրիլի մեկից հետո հայտ կներկայացվի։ Մեր բոլոր հարցերի պատասխանը կստանանք, երբ հայտ ներկայացվի և այդ ժամանակ հավելյալ հիմնավորումներ կբերենք»։

Արման Բաբաջանյանը Մհեր Գրիգորյանից կրկին  հետաքրքրվեց․

-Վարչապետ Նիկոլ փաշինյանը  շնորհակալություն էր հայտնել Ռուսաստանի նախագահին գազի էժան գնի համար, որ վերապահվել է Հայաստանին և նշել էր, որ այդ էժան գինը չի զգում քաղաքացին, ինչպես նաև ծրագրվել էր քննարկել, արդյո՞ք նախկինում  ներառվել են կոռուպցիոն սխեմաներ և ինչո՞ւ է այդքան թանկ գնով գազը հասնում քաղաքացուն։ Արդյո՞ք ուսումնասիրություններ արվել են։

«Չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ սակագինը հաստատվի, նման խնդիր չկա և մտահոգվելու կարիք չկա։ Պետք է հաշվի առնել, որ ունենք ժառանգված համաձայնագիր, որը նախ և առաջ վերաբերվում է եկամտաբերության հետ հարցերին և ունենք 5-րդ էլեկտրաբլոկ, եթե հայտ ներկայացվի և հիմնավորումները բխեն այս համակարգից, բնականաբար որոշումը կլինի արդար և բավականին պարզ, մտահոգվելու հարց չեմ տեսնում»․ նշեց Մհեր Գրիգորյանը։