Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին (տեսանյութ)

«ԱԱԾ նախկին տնօրենի մահվան մասին հարցը բազմաթիվ հարցեր է առաջացրել
հասարակության շրջանում և որոշ շրջանակների մոտ շահարկման առարկա  է
դարձել իշխանության դիրքորոշումը։ Հարցի հնչեղությունը կարևորություն է
տալիս, որ մենք լսենք Ձեր կարծիքը»։ ԱԺ-ում Կառավարության հետ
հարցուպատասխանի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան
Կարապետյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Ցավալի դեպք է, եթե չեմ սխավում՝ ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել
ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Կարծում եմ, որ դեպքի հանգամանքները
պարզելու հարցում ամենաշատը շահագրգռված լինեն Գեորգի Կուտոյանի ընտանիքի
անդամները։ Նրանք պետք է համագործակցեն նախաքննական մարմնի հետ, որպեզի
ճշմարտությունը 100 տոկոսով բացահայտվի»,- ի պատասխան՝ նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երաշխավորում է, որ Կառավարությունը իր բոլոր
հնարավոր լծակներից կօգտվի, որպեսզի այս գործի մինչև վերջին դետալը
կբացահատվի։

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ
իշխանության որոշ ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացրել, որ
Կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի դրսևորել Գեորգի Կուտոյանի
մահվան կապակցությամբ։ Վարչապետին ենթակա ԱԱԾ պատվո պահակախումբը իր
ներկայությամբ պատվել է Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի,
հուղարկավորության արարողությունը։ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր
պաշտոնակատարը, ԱԱԾ  ողջ անձնակազմը, ԱԽ քարտուղարը որպես
Կառավարության և վարչապետի ներկայացուցիչ։ Իսկ ի՞նչ պետք է աներ, ես
լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի
սգակիր ընտանիքին։ Իսկ ուրիշ ի՞նչ պիտի աներ Կառավարությունը։ Իսկ ինչու
այդ նույն մարդիկ հարցը չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ 
կապված էր դեպք եղել։ Ի՞նչ, վերաբերմունքի տարբերություննե՞ր
ունենք»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինչ պետք է արվեր, պատշաճ կերպով է
արվել, և անիմաստ են նման խոսակցությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։