Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սպանդանոցները պետք են․ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական է տվել (տեսանյութ)

Գործադիրի ղեկավարը հաստատական է տրամադրված՝ սպանդանոցները պետք են։
ԱԺ-ում Կառավարոության հետ հարցուպատասխանի ժամանակ
վարչապետը հայտարարեց․

«Սա, բացի առողջապահական խնդիրներից, նաև երկրի վարկանիշի հարց է։ Արդյոք
մեր այն սիրելի հայրենակիցները, որոնք բողոքի ձայն են բարձրացնում, ունե՞ն
արդարացի փաստարկներ։ Այո, և դրանցից ամենակարևրոն այն է, որ մենք
չունենք բավարար քանակի սպանդանոցներ»։

Թե ինչո՞ւ բավարար քանակի սպանդանոցներ չկան, վարչապետն ասաց, որ
անընդհատ այս որոշումը հետաձգվել է։

«Վերջին երկու տարվա ընթացքում էդ հետաձգումը մենք արել ենք, և մարդիկ փող
են դնում ու մեկ էլ մտածում, որ կարող է սպանդանոցը կառուցենք, բայց
Կառավարությունը չեղյալ հայտարարի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը տեղեկացրեց, որ այսօր խորհրդակցություն է հրավիրել ու
հանձնարարական տվել, որ մինչև փետրվարի 6-ը Կառավարությունը դիտարկի
սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ
անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և տեխնիկայի համար ստեղծվեն
լավագույն պայմանները։

«Բացի դրանից, Կառավարությունը մարզպետարաննների ու ՍԱՏՄ-ի հետ կձևավորի
սպանդանոցների  նախընտրելի քարտեզ, և հասցեական կփորձենք ֆինանսավորել այն
նախագծերը, որոնք սփռվածության և հասանելիության խնդիրը կլուծեն»,-
պարզաբանեց վարչապետը ու հավելեց, որ մինչև փետրվարի 6-ը պատրաստ են նաև
այլ առաջարկներ լսել։

Մանրամասները՝ տեսանյութում։