Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134554
A A
Քաղաքականություն

Փաշինյանը՝ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը չհաստատելու մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ-
Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, վարչապետին հարց ուղղելով,
նկատեց, որ վերջին 2 օրերին ԱԺ նիստերը թեժ մթնոլորտում են անցնում։

«Այսօր Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությանների մասով քննիչ
հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը
չընդունվեց։ Արդյոք սա սահմանադրական և քաղաքական մակարդակում հետընթա՞ց
եք համարում, ինչպես բազմիցս նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության
ղեկավար Էդմոն Մարուքյանը»,- ասաց տիկին Բադալյանը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ-ում այդ առիթով քննիչ
հանձնաժողով ստեղծվել է, ինչը իրենց թիմի քաղաքական կամքն է արտահայտել,
որ ընդդիմությունը պետք է կարողանա օգտվել օրենքով  իրեն
վերապահված հնարավորություններից, սակայն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդպիսի
հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

«Երևանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը՝ ի դեմս ավագանու և Երևանի
ավագանու գործունեության մասին կանոնակարգում ֆիքսված է՝ ստեղծել քննիչ հանձնաժողով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ավագանին իրեն դրա մասին տեղյակ է  պահել, ինքն էլ իր հերթին դրա մասին տեղեկացրել է ԱԺ նախագահին։ Բացի այդ՝ վարչապետն այդ դրույթները ուղարկել է Արդարադատության նախարարություն, որպեսզի իրավական վերլուծություն կատարվի։

«Ինձ նախարարությունը գրավոր ձևով տեղեկացրել է, որ Երևանի ավագանու
հիմնավորումները իրավական են, որովհետև եթե մենք ՏԻՄ-ին տվել ենք
լիազորություն, ապա չենք կարող այն խլել, մանավանդ, որ ասվում է՝ ԱԺ-ում
քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել ԱԺ-ի  լիազորություններին վերաբերող
հարցերում»,- ասաց նա։